Ընդհանուր պայմաններ և դրույթներ

Վերջին թարմացում՝ 31.03.2026 թ․

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն «Ընդհանուր պայմաններն ու դրույթները» հանդիսանում են իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություն «Ապրիլ նախաձեռնություն»-ի և Կայքի ցանկացած այցելուի կամ նվիրատուի միջև

1.2. Օգտվելով Կայքի ծառայություններից, Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ ընդունում և համաձայնում եք սույն Պայմաններին։ Եթե Դուք համաձայն չեք որևէ դրույթի հետ, խնդրում ենք չօգտվել Կայքից ։

2. Կայքի նպատակը և նվիրատվություններ

2.1. Կայքը ստեղծված է Հայոց ցեղասպանության հիշատակի հարգանքը իրագործել ֆինանսական միջոցներ հանգանակելով

2.2. Բոլոր հանգանակված միջոցներն ուղղվելու են Կայքում նկարագրված նպատակների իրագործմանը

2.3. Նվիրատվությունները փոխհատուցման կամ վերադարձի ենթակա չեն, բացառությամբ տեխնիկական խափանման դեպքերի ։

3. Վճարման գործընթաց

Վճարային համակարգ

Ամերիաբանկի vPOS համակարգ

Քարտի տեսակներ

ArCa, Visa, Mastercard

3.2. Բոլոր վճարումները մշակվում են ՀՀ դրամով ։

🛡

3.3. Կազմակերպությունը չի ստանում, չի մշակում և չի պահպանում Ձեր քարտային տվյալները՝ երաշխավորելով դրանց լիակատար անվտանգությունը։

4. Կիրառելի իրավունք և վեճերի լուծում

  • Հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ ։
  • Վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով կամ դատական կարգով ։